Աշխարհ

28.02.2020 16:15


Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը 8000 տոկոսով աճել է կորոնավիրուսի ֆոնին

Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը 8000 տոկոսով աճել է կորոնավիրուսի ֆոնին

Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար տոկոսով մեծացել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով երկյուղների ֆոնին: Այդ մասին հայտնել Է Դեղագործական բաշխորդների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալես Մինիորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ դեղատներում օրական պահանջում են 80 հազար միավոր»,- մեջբերում Է անում նրա խոսքից "La Vanguardia" թերթը: Նման իրավիճակ Է նաեւ ձեռքերի ախտահանող միջոցների հարցում, որոնք նույնպես ավելի ու ավելի հազվադեպ կարելի Է գտնել դեղատներում: «Մեկ ամսում ձեռքերի այնքան գել են պահանջել, որքան սովորաբար պահանջում են մեկ տարվա ընթացքում»,- հավելել Է Գոնսալես Մինիորը:

Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ անհրաժեշտուկթյուն չկա, որ պիրենեյան թագավորության առողջ հպատակները բժշկական դիմակներ կրեն: Գերատեսչությունում ճշտել են, որ այդ աժիոտաժը կարող է հանգեցնել այն բանին, որ նրանք, ովքեր իրոք դիմակների կարիք ունեն, օրինակ, հիվանդացած մարդիկ կամ բժիշկները, կարող են զրկվել դրանք ձեռք բերելու հնարավորությունից:

Իսպանիայում մինչեւ այս պահը հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 27 դեպք, երկու մարդ արդեն ապաքինվել Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը