Լրահոս

28.02.2020 12:25


Արարատի մարզում բախվել են BMW-ն, Toyota-ն, Opel-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են BMW-ն, Toyota-ն, Opel-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեց Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 32-ամյա Հրաչյա Հ.-ի վարած ВАЗ 2110 մակնիշի 41 ՏG 001 համարանիշի, 51-ամյա Արայիկ Գ.-ի վարած Opel մակնիշի 35 AM 481 համարանիշի, 46-ամյա Գուրգեն Գ.-ի վարած Toyota մակնիշի 36 FG 763 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 81-ին Կարեն Գ.-ի վարած BMW մակնիշի 88 ՏQ 880 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Կարեն Գ.-ն և նրա ուղևոր, 61-ամյա Կ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը