Լրահոս

28.02.2020 12:17


KIA-ի վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)

KIA-ի վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում KIA մակնիշի 36 MD 814 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտա-Վիկտոր Համբարձումյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնութուն, այնուհետև օգնել է վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը