Աշխարհ

28.02.2020 10:37


Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Ռոմային» հաջորդ փուլ դուրս գալ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Ռոմային» հաջորդ փուլ դուրս գալ (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվել էր «Գենտին»: Խաղն ավարտվել է՝ 1-1 հաշվով: Երկու խաղի արդյունքում հռոմեացիները 2:1 հաշվով առավելության են հասել ու դուրս եկել հաջորդ փուլ:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ջասթին Կլյուվերտը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո գրավելով հակառակորդի դարպասը:

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը