Լրահոս

27.02.2020 12:52


Երևանում բախվել են Infiniti-ն, Mercedes Տ 500-ը և Toyota Camry-ն

Երևանում բախվել են Infiniti-ն, Mercedes Տ 500-ը և Toyota Camry-ն

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 27 տան դիմաց բախվել են Toyota Camry մակնիշի 99 QX 991 համարանիշի, Mercedes Տ 500 մակնիշի 23 ԼՍ 588 համարանիշի և Infiniti մակնիշի 35 ՍG 797 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը