Քաղաքական

27.02.2020 11:25


Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար

Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն իր միկրոբլոգում քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար։

«Ես, իհարկե, գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախվածներ, բայց միամտորեն կարծում էի, թե նույնիսկ այդ կատեգորիայի «գործընկերների» համար կան դրոշակներ, որոնցից այն կողմ անցնել չի կարելի։ «Независимой газете»-ում 88 թվականի փետրվարին Սումգայիթի դեպքերի մասին հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ։ Անսկզբունքայնություն, ստորություն և ծախվածություն։ Այլ բառեր դժվար է գտնել։

Ինչպես մի մարդ, ով անցել է Սովետական Ադրբեջանում հայկական ջարդերի այդ ամբողջ սարսափի միջով, կարող եմ ասել՝ եթե դուք փողի դիմաց կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես սրիկաներ եք»,-գրել է Բաբայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը