Լրահոս

26.02.2020 17:10


«Այո»-ի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը

«Այո»-ի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը

«Այո» քարոզչական կողմի շտաբը քննարկում է հաղթած լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակը և փնտրում է 1991 թվականին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված լոգոյի հեղինակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց նոր լոգոյի հաղթողի փոխարեն գումարը նախկին լոգոյի բնօրինակի հեղինակին տալու հնարավորությունը: Նա նշեց, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից:

«Մենք դիտարկել ենք բոլոր հայտերը, որոնք ներկայացվել են մեզ, և այն վիզուալ հավանել ենք ու ընտրել այդ տարբերակը: Այսօր ենք իմացել, որ նման մի բան կա և քննարկում ենք` հասկանալու լուծումները»,- ասաց Ալեքսանյանը, հավելելով, որ հարցը քննարկման փուլում է և հենց որոշում լինի, պարտադիր այդ մասին կհայտարարեն:

Համացանցում բուռն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է քննարկմանը: Նա լուսանկար է տեղադրել 1991 թվականի թերթից և գրել, որ փնտրվում է բնօրինակի հեղինակը: «Այո»-ի այս տարբերանշանի համար վճարվել էր 3 միլիոն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը