Աշխարհ

26.02.2020 16:45


Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը

Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թույլ տվեք ձեզ ներկայացնել այսօրվա դրությամբ թարմացված տեղեկատվությունը: Մենք աշխարհի 33 երկրում հաշվել ենք COVID-19-ով վարակվելու 80 հազար 980 դեպք»,-ասել Է Կլյուգեն:

Նրա խոսքով՝ բռնկումն ընդգրկել Է եվրոպական 13 երկիր, իսկ դեպքերի 96,5 տոկոսը գրանցված Է Չինաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը