Աշխարհ

26.02.2020 16:25


Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ կարանտինային գոտի է տեղափոխվել

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ կարանտինային գոտի է տեղափոխվել

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:

«23 մարդ, որոնք գտնվել են Իրանի այն տարածքներում որտեղ կորոնավիրուս է տարածված, տեղափոխվել են կարանտինային գոտի: Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Իրանի առողջապահության նախարարի տեղակալի խոսքով, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, 15 մարդ մահացել է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը