Քաղաքական

24.02.2020 10:20


ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը (տեսանյութ)

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ այսօրվանից մեկնարկում է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ։ Այն տեղի կունենա ինչպես Երևանում, այնպես էլ Արցախում։

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը