Լրահոս

22.02.2020 11:45


Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում

Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում

Բնակարանների եւ տների մաքրման ծառայություն տրամադրող ընկերության հիմնադիր կնոջը բռնել են խոսքի վրա: Նրան ստիպել են մերկանալ եւ մաքրություն անցկացնել հինգ տներում, հայտնում է Daily Mirror պարբերականը։

Նիկի Բելտոնն արդեն մի քանի տարի է՝ մաքրություն ապահովող ընկերության ղեկավարն է։ Բայց նրա ընկերությունը ունի իր առանձնահատկությունը. աղջիկները մաքրում են սենյակը կամ ներքնազգեստով, կամ թոփլեսով կամ ամբողջովին մերկ: Այս ծառայությունը արժե 75-ից մինչեւ 95 Ֆունտ ստեռլինգ ժամում (մոտ 45-60 հազար դրամ):

Բելթոնն ինքը հայտարարել է, որ համացանցում շատ օգտատերեր մեղադրել են ղեկավարուհուն այն բանում, որ նա ստիպում է իր աշխատակցուհիներին կատարել այն աշխատանքը, որը ոչ մի դեպքում չէր համաձայնի անել ինքը:

Նրանց ապացուցելու համար, որ իրենք ճիշտ չեն, Նիկին ինքն է գնացել հերթական պատվերը կատարելու։ Բելթոնը մաքրում է անցկացրել հինգ տներում։

Նիկին ընդգծում է, որ իր ընկերությունը էսկորտ- գործակալություն չէ եւ ինտիմ ծառայություններ չի տրամադրում, իրենք միայն մաքրում են, անելով դա ոչ այնքան սովորական ձեւով: Պայմանագրում, որտեղ սահմանված են ծառայությունների մատուցման պայմանները, նշված է, որ մաքրողն ու պատվիրատուն չպետք է դիպչել միմյանց. Այս մասին հայտնում է «Ռամբլեր» - ը։

Մինչ այդ Բելթոնը ղեկավարում էր սովորական մաքրման ընկերությունը, հետո որոշեց բացել իր սեփական գործը։ Նիքին նշել է, որ այժմ իր բիզնեսը զգալիորեն ավելի մեծ եկամուտ է բերում։ Բոլոր թեկնածուների համար նա պահանջներ է ներկայացնում. աղջիկը պետք է լինի 25 տարեկանից բարձր եւ ունենա մաքրուհու փորձ:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը