Լրահոս

22.02.2020 11:13


Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է

Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 50 FT 077 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 GՏ 578 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը