Լրահոս

21.02.2020 16:20


31-ամյա վարորդը Hyundai-ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հարակից տարածքում. կան վիրավորներ (տեսանյութ)

31-ամյա վարորդը Hyundai-ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հարակից տարածքում. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Բ-ն իր վարած Hyundai մակնիշի 308 AC 61 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի աջ հատվածում գտնվող եզրաքարերին, այնուհետև՝ թիվ 87 էլեկտրասյանը, որից հետո դուրս գալով երթևեկելի գոտուց՝ գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի հարակից տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մովսես Բ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը