Աշխարհ

20.02.2020 18:43


Քարդաշյան քույրերը Լեթերմենի հայտնի շոուի նկարահանումից հետո ճաշել են հայկական ռեստորանում

Քարդաշյան քույրերը Լեթերմենի հայտնի շոուի նկարահանումից հետո ճաշել են հայկական ռեստորանում

Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կարուսել»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել՝ Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո:

Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո:

«Կարուսելը» Գլենդելի՝ հարուստ ճաշացանկով ամենահայտնի հայկական ռեստորաններից է: Ուրբաթ և շաբաթ երեկոյան «Կարուսել»-ում հնչում է նաև կենդանի հայկական երաժշտություն:

Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հեռուստաշոուն մեծ ճանաչում ունի: Շոուին հյուրընկալվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը, ռադիոհաղորդավար, հումորիստ Հովարդ Սթերնը և այլք:

Այս խորագրի վերջին նյութերը