Լրահոս

20.02.2020 16:40


Վայոց Ձորի մարզում Opel-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Վայոց Ձորի մարզում Opel-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Մեխակ Հ-ն իր վարած Opel Zafira մակնիշի 96 QA 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ Լարիսա Վ-ն և Արմավիրի մարզի բնակիչ Աիդա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը