Լրահոս

17.02.2020 15:05


Volkswagen-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. կա վիրավոր

Volkswagen-ը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Volkswagen մակնիշի 31 ՏՕ 373 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կամրջի բետոնե հատվածին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը