Լրահոս

17.02.2020 13:40


Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրը հակառակորդը կրակել էր հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ զինծառայող է վիրավորվել։

Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 15–ին հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում–քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին ադրբեջանական զինված ուժերի կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։

«Զինծառայողը թեթև` կյանքի հետ համատեղելի վնասվածքներ է ստացել. վիճակը բավարար է»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ զինծառայողն այժմ բուժում է ստանում զինվորական հոսպիտալում։

Հիշեցնենք, որ հունվարի 11–ին, ժամը 12։25–ի սահմանում Տավուշի Բերքաբերում հակառակորդի դիպուկահարից վիրավորվել էր Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը։

Իսկ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմանում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մեժլումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը