Քաղաքական

11.02.2020 11:24


Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։

«Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը