Քաղաքական

06.02.2020 10:39


«Իմքայլականները» դժգոհ են ոստիկանության աշխատանքից և ցանկանում են, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ չնշանակվի․ «Ժողովուրդ»

«Իմքայլականները» դժգոհ են ոստիկանության աշխատանքից և ցանկանում են, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ չնշանակվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել։ Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաև վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես «բռնոցի-թողոցի» վիճակին։

Եվ հետաքրքիր է, որ շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը։ Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակն անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու։

Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պատշոնակատար Արման Սարգսյանն այդ պաշտոնին չնշանակվի։

Այս խորագրի վերջին նյութերը