Քաղաքական

05.02.2020 20:34


«Սա իշխանության քաղաքական որոշումն է». ընդդիմությունը դեմ է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին․ Էդմոն Մարուքյան

«Սա իշխանության քաղաքական որոշումն է». ընդդիմությունը դեմ է քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին․ Էդմոն Մարուքյան

Մենք դեմ ենք քվեարկել ԱԺ խորհրդի նիստում ներկայացված բոլոր հարցերին: Խորհրդի 5 անդամ դեմ քվեարկեց: Այս մասին ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունը հրապարակային ընդունեց, որ գործընթացը քաղաքական է: Հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց Հայաստանի միջազգային պարտավորությունները ստուգելու և առերևույթ հակասահմանադրական նախագիծ է: Ես նկատեցի, որ նախագծի տակ չկա «Իմ քայլ»-ի իրավաբան պատգամավորների ստորագրությունը»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ խորհրդի նիստում իշխանության ներկայացուցիչներին հարցրել են՝ ինչո՞վ է պայմանավորված նման հրատապությունը, իրենց պատասխանել են՝ այդպես են որոշել, քաղաքական որոշում է:

Մարուքյանը հավելեց, որ առաջիկայում հանրաքվե է լինելու: «Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է՝ հանրաքվեի միջոցով»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է 37 պատգամավորի ստորագրությանը, Մարուքյանը նշեց, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաշինքի իրավաբան մասնագիտությամբ պատգամավորները: «Կամ նպատակային չեն ստորագրել, բայց պետք է քվեարկեն, կամ ինչ-որ միտում կա»,-ասաց նա և նշեց, որ սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է` հանրաքվեի միջոցով:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդի նիստում հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չեն բացատրել:

«Հարցրել ենք, թե հրատապությունը ինչումն է, որևէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվել: Մեզ ասացին, որ քաղաքական որոշում է և բովանդակային ոչ մի բան, մոտավորապես`«էդպես ենք որոշել»»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ հինգ խորհրդի անդամ դեմ է քվեարկել արտահերթ նիստին` «Լուսավոր Հայաստանից» և «Բարգավաճ հայաստանից»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը