Տնտեսական

24.01.2020 17:45


Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել

Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել

ՀՀ ֆինանսների նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար են հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։

«2019 թվականին ՀՀ պետական բյուջեով ՀՀ ֆինանսների նախարարությանը «Պարգատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացվել է 356 միլիոն 53 հազար 600 դրամ, իսկ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 169 միլիոն 569 հազար 500 դրամ, որոնցից համապատասխանաբար վճարվել է 355 միլիոն 566 հազար 659 դրամ և 169 միլիոն 251 հազար 477 դրամ», - ասված է նախարարության պատասխանում։

Այս խորագրի վերջին նյութերը