Աշխարհ

23.01.2020 21:10


Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար

Ստամբուլի օդանավակայանում միջոցներ են ձեռնարկվում կորոնովիրուսի ներթափանցումը կանխելու համար

Չինաստանում բացահայտված նոր տեսակի վիրուսը` կորոնավիրուսը, կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Թուրքիայում այդ վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար Ստամբուլի օդանավակայանի սահմանապահների գլխավոր վարչության ծառայողները սկսել են միջոցներ ձեռնարկել:

Իրավապահները զգուշացրել են Չինաստանից Ստամբուլ թռիչք իրականացնող ավիաընկերություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Թուրքիայի քաղավիացիան էլ հայտնել է, որ Չինաստան-Ստամբուլ չվերթների ժամանակ առայժմ որևէ պատահար չի արձանագրվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը