Աշխարհ

20.12.2019 14:01


Մեկ զոհ, 14 վիրավոր. Վրաստանում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Մեկ զոհ, 14 վիրավոր. Վրաստանում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհի հետ հատման կետում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մեկ ուղևոր է մահացել, ևս 14-ը՝ վիրավորվել:

Ըստ շտապօգնության ծառայության՝ տուժած 7 քաղաքացի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահվան:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը