Աշխարհ

20.12.2019 11:30

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից նոր կադրեր են հրապարակվել (տեսանյութ)

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից նոր կադրեր են հրապարակվել (տեսանյութ)

Ռուսական RT հեռուստաալիքը նոր կադրեր է հրապարակել հինգշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից:

Հարևան շենքից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է մուգ հագուստով մարդը վազում Ֆուրկասովսկի նրբանցքում գտնվող ԱԴԾ կենտոնական արխիվի երկայնքով, իսկ հետո՝ պտտվում դեպի անկյունը: Տեսանյութում լսվում են կրակոցների ձայները:

Հիշեցնենք, որ անհայտ անձը կրակ էր բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող գերատեսչության շենքի մոտ: Տղամարդը գործել է միայնակ, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Միջադեպի հետևանքով սպանվել է հետախուզության մեկ աշխատակից: Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մի քաղաքացիական անձ. բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Տեղեկությունների համաձայն՝ կրակ բացած անձը Մոսկվայի 39-ամյա բնակիչ Եվգենիյ Մանյուրովն է: Տեղեկությունը ներկայում պաշտոնապես հաստատված չէ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել:

Картинки по запросу «Слышались автоматные очереди»: что известно о стрельбе у здания ФСБ на Лубянке

Այս խորագրի վերջին նյութերը