Աշխարհ

10.12.2019 22:00


Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել

Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել և գործարկել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրք զինվորները տարածքում իրականացրել են ականազերծման և որոնողական աշխատանքներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը