Աշխարհ

10.12.2019 11:15


Բաքվում այրվում Է շինանյութերի խոշոր շուկան (տեսանյութ)

Բաքվում այրվում Է շինանյութերի խոշոր շուկան (տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին հրդեհ Է բռնկել շինանյութերի շուկայում: Այդ մասին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ին:

Ծառայությման տվյալներով՝ բռնկումը տեղի Է ունեցել Բինագադիի շրջանի Eurohome շինանյութերի մեծածախ վաճառքի շուկայի տարածքում: «Կրակի մարմանը ներգրավված են Հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի մասնագիտական ծառայության ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ականատեսները, բռնկել Է շինանյութերի խանութներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել Է շուկայի այլ խանութներ: Հրդեհի մարմանը ներգրավված Է արտակարգ իրավիճակների նախարարության երեք ուղղաթիռ:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը