Տնտեսական

06.12.2019 16:00


2019 թ. նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 1.0 %. բանջարեղենի գինն աճել է 10.6 %-ով, մրգինը՝ 4.3%-ով, իսկ շաքարի և բենզինի գները նվազել են. ԱՎԾ

2019 թ. նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 1.0 %. բանջարեղենի գինն աճել է 10.6 %-ով, մրգինը՝ 4.3%-ով, իսկ շաքարի և բենզինի գները նվազել են. ԱՎԾ

2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի նկատմամբ՝ 1 տարվա կտրվածքով ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1.0 %, իսկ միայն վերջին մեկ ամսում՝ 2019 թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ 1.1 % գնաճ է գրանցվել:

2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ՝ մեկ ամսում հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5 % և 20.1 % գնաճերը:

Միայն բանջարեղենի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին` 2018 թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 10.6 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.1 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. նոյեմբերին` հոկտեմբերի համեմատ, բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4 %-ով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին` 2018 թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 4.3 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ` 3.5 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. նոյեմբերին` հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-10.4 %-ով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 3.9 %-ով:

2019 թ. նոյեմբերի`ն հոկտեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.0 %:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում ևս 2019 թ. նոյեմբերին` 2018 թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 3.7 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3 % գնաճ:

Իսկ մսամթերքի և շաքարի ապրանքախմբերում արձանագրվել է գնանկում: Մասնավորապես, մսամթերքի ապրանքախմբում վերջին մեկ տարում գրանցվել է 2.7 % գնանկում, իսկ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին՝ 2018 թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 7.3 %, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2 % գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գները 2019 թ. նոյեմբերին՝ 2018 թ. նոյեմբերի համեմատ, 1.0 %-ով աճել են, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2 %-ով: 2019 թ. նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.2 % գնանկում և դիզելային վառելիքի 0.2 % գնաճ: 2019 թ. նոյեմբերին՝ 2018 թ. նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 10.2 % և 9.3 %-ով, իսկ 2018 թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.5 % և 7.1 %-ով:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2019 թ. նոյեմբերին՝ 2018 թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է սակագների 1.2 % հավելաճ, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը