Մեկնաբանություն

04.12.2019 14:27


Ինչու է Փաշինյանն ատամներով պահում քաղաքապետին ու նախարարին

Ինչու է Փաշինյանն ատամներով պահում քաղաքապետին ու նախարարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և բազմաթիվ բաների նախարար Արայիկ Հարությունյանը այս իշխանության ամենաձախողված պաշտոնյաներից են։ Նիկոլ Փաշինյանից հետո, իհարկե։

Մեկը բռնվել է կոռուպցիայի վրա, մյուսը՝ արժեհամակարգի պղծման։ Երկուսի մասով էլ հանրային վերաբերմունքը խիստ բացասական է։

Հայկ Մարությանը վատ կառավարիչ է և կամազային (ու ոչ միայն կամազային) կոռուպցիայի մեջ է թաթախված (ոչ առանց Նիկոլ Փաշինյանի գիտության, բնականաբար)։

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այլասերվածության քարոզ է տանում ու դարձել է հակաազգայինի մարմնավորում։

Ու չնայած հանրային դժգոհությանը՝ Նիկոլն այս պաշտոնյաներին ատամներով է պաշտպանում։ Պատճառը շատ պարզ է։

Եթե նա «Սուպեր մամային» լացացնի, այսինքն՝ Երևանի գործող քաղաքապետին հեռացնի պաշտոնից, ապա դա կլինի նաև ի՛ր հեռացումը, քանզի Հայկը 80 տոկոս «խփել» է հեղափոխական էյֆորիայի փուլում, ու բոլորն էլ գիտեն, որ դա փաստացի Նիկոլի ստացած քվեն էր։ Հիմա եթե դա ոչ լեգիտիմ է համարվում, ուրեմն ոչ լեգիտիմ է նաև Նիկոլը։

Հայկոն մեղադրվում է վատ կառավարելու և հեղափոխականների սրտի սեփականատեր Լֆիկ Սամոյի հետ կոռուպցիոն գործարքի գնալու համար։ Բայց չէ՞ որ Նիկոլն էլ է դիլետանտ պետական կառավարման հարցերում ու շատ ավելի շաքարային հարաբերությունների մեջ է նույն Լֆիկի հետ։ Եվ հետևաբար՝ եթե Հայկոն հեռանում է, ապա նույնը պետք է անի նաև Նիկոլը։

Նույնը Արայիկի մասով է։ Եթե նրան մեղադրում են ազգային արժեքների, հայոց լեզվի, պատմության դեմ պայքարի ու այլասերվածության քարոզի համար, ապա այդ ամենի գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Համ էլ՝ Արայիկը «թավշյա» օրերի այն հիմնական դերասաններից էր, որը փայտը ձեռքին առաքյալ էր խաղում։ «Դդում» մականունը ստացած Արայիկը նշանակալի դեմք է քայլարածների թիմում, և նրա զոհաբերումը էականորեն կթուլացնի Նիկոլին։

Ահա այս ամենը հասկանալով է, որ Նիկոլը ոստիկանություն է հանում երիտասարդների դեմ, Հայկո է խաղացնում։ «Ժողովրդի» վարչապետը սեփական աթոռն է պաշտպանում ժողովրդից, այլ ոչ թե իր թիմակիցներին է պահում։ Նա թիմային տղա չէ ու միշտ էլ ցույց է տվել, որ կարող է անցնել ընկերական հարաբերությունների ու նաև մարդկանց դիակների վրայով (2008–ի մարտի 1–ը վկա)։

Բայց դե մյուս կողմից էլ այսպես երկար չի կարող շարունակվել։ Եթե Նիկոլը պահում է տապալված պաշտոնյաներին, ապա նույնիսկ իրենց հենարան պողոսներին է դա նյարդայնացնում։ Նիկոլը հիմա ներքին խնդիրն ուզում է լուծել դրսի շրջանակներին Արցախի հարցով զիջումների գնալու պատրաստակամություն հայտնելով։ Իսկ դա է՛լ ավելի է արագացնելու իր գահավիժումը։

Մի խոսքով, «թավշյա» կայֆերին փոխարինելու են գալիս փշոտ գործընթացները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը