Լրահոս

18.02.2011 12:51


Կենդանության օրոք Շվարցենեգերի պատվին հուշարձան կկանգնեցվի

Կենդանության օրոք Շվարցենեգերի պատվին հուշարձան կկանգնեցվի

Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հայրենի ավստրիական Գրաց քաղաքի բնակիչները նրա պատվին թանգարան են կառուցել։ Բացի դա, Առնիի բրոնզե արձանն էլ կտեղակայվի թանգարանի մուտքի մոտ։

Իրականում Կալիֆորնիայի նախկին նահանգապետի կյանքը կարող է օրինակ դառնալ այն բանի, թե որքան բանի կարող է հասնել մարդ իր ապրած տարիների ընթացքում։

Ընդ որում, նշենք, որ Շվարցենեգերի արձանի քանդակագործը նրա վաղեմի բարեկամն է։

Մի խոսքով՝ Առնոլդն արդեն տեսել է քանդակը. նրա խոսքերով՝ քանդակագործ Ռալֆ Քրոուֆորդն ամեն ինչ հիասքանչ է արել։

Այս խորագրի վերջին նյութերը