Լրահոս

18.02.2011 11:50


Համացանցում վեբ–կայքերի քանակը հասնում է շուրջ 300 մլն–ի

Համացանցում վեբ–կայքերի քանակը հասնում է շուրջ 300 մլն–ի

«3dnews.ru»–ն, «Netcraft» ընկերությունը, որը զբաղվում է համացանցում վեբ–կայքերի դիտարկմամբ, հաղորդում է, որ հրապարակել է համացանցում վեբ–կայքերի քանակի մասին իր ամենամսյա վիճակագրությունը։

Համաձայն վերլուծությունների՝ այս պահի դրությամբ համացանցում հաշվարկվում է համարյա 285 միլիոն վեբ–կայք, ինչը 11,5 մլն–ով ավելի է հունվարի տվյալներից։

Վեբ–կայքերի աճի նման թափը ցույց է տալիս, որ առաջիկա երկու ամսում համացանցում  դրանց թիվը կհասնի շուրջ 300 մլն–ի։

Ըստ «Netcraft»–ի տվյալների՝ շուկայում ամենապահանջված սերվերը «Apache»–ն է, որին բաժին է հասնում կայքերի 60,1%–ը։

Հաջորդ տեղում «Microsoft» ընկերության սերվերն է՝ 20%։ Երրորդ տեղում «Nginx»–ն է՝ 7,6%։ 5,1%–ն էլ բաժին է ընկել «Google»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը