Քաղաքական

21.11.2019 21:28


Ռուսաստանը կաջակցի բանակցությունների ձևաչափի փոփոխությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցով համաձայնության գան

Ռուսաստանը կաջակցի բանակցությունների ձևաչափի փոփոխությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցով համաձայնության գան

Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցով համաձայնության գան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է բանակցային ձեւաչափին, ապա դա կողմերին վերաբերող հարց է, որոնք պետք է որոշեն եւ համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ինչպես գիտեք, այժմ բանակցային գործընթացը վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները, եւ եթե երկու կողմից համապատասխան համաձայնություն ձեռք բերվի, ապա մեր կողմից այդ համաձայնությունները կաջակցվեն»,-նշել է նա:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք գործընթացում «հարկադրաբար տեղահանվածների եւ փախստականների մասնակցության, ինչպես նաեւ նրանց վերադարձի եւ հայկական բնակչության հետ համատեղ բնակության» հնարավորություն կա, Զախարովան նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը ենթադրում է նախկինում իրենց բնակության վայրեր տեղափոխման համար բոլոր անձանց իրավունքի ապահովում, կցանկանայի նշել՝ բոլորի, նրանց թվում են տեղահանված անձինք եւ փախստականները»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը