Լրահոս

18.11.2019 18:08


Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին

Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 GX 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել է Nissan մակնիշի 35 PT 888 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է Nissan-ին բախվելու պատճառ:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանը, իսկ ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Nissan-ի կին վարորդի ամբողջական տվյաները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը