Աշխարհ

18.11.2019 18:35


Հայ–վրացական սահմանին հերթի մեջ հայի մեքենա է այրվել (տեսանյութ)

Հայ–վրացական սահմանին հերթի մեջ հայի մեքենա է այրվել (տեսանյութ)

Հայ–վրացական սահմանին մեքենայում բռնկված հրդեհից տուժածներ չկան, բայց մեքենայից ոչինչ չի մնացել։

Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ Վրացական կողմում սահմանը հատելու հերթի մեջ գտնվող մեքենաներից մեկը հանկարծակի բռնկվել է և հաշված րոպեների ընթացքում վերածվել մոխրակույտի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մեքենան պատկանել է հայի, որը եղել է իր հարազատների հետ։ Նախքան կրակի տարածվելը վարորդը դուրս է նետվել մեքենայից ու փորձել որոշ իրեր էլ վերցնել, բայց ապարդյուն։ Ըստ լուրերի՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկրարները մոտ կես ժամվա ընթացքում վերջնականապես մարել են կրակը։ Այդ ընթացքում սահմանային անցակետը չի գործել, ամենայն հավանականությամբ՝ անվտանգության նկատառումներով։

Այս խորագրի վերջին նյութերը