Լրահոս

18.11.2019 16:20


Արարատի մարզում բախվել են Toyota-ն, Opel-ն ու Ford Transit-ը (տեսանյութ)

Արարատի մարզում բախվել են Toyota-ն, Opel-ն ու Ford Transit-ը (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 36 GP 675 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՍA 443 համարանիշի և Opel մակնիշի 36 GZ 448 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը