Աշխարհ

16.11.2019 09:17


Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է

1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

Այս օրը կազմակերպվում են համապատասխան միջոցառումներ, որոնցում ներգրավվում են ինչպես ուսումնական հաստատությունները, այնպես էլ լայն հանրությունը:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է անհանդուրժողականության, ծայրահեղականության և բռնության դրսևորումների կտրուկ աճ:

Այս օրը միտված է մարդկության մեջ սերմանել հանդուրժողականության գաղափարախոսությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը