Լրահոս

13.11.2019 13:15


DAF մակնիշի բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա (տեսանյութ)

DAF մակնիշի բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են դիզվառելիքի հեռացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսել և սահմանազատել են տարածքը:

Փրկարարները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը