Քաղաքական

12.11.2019 17:52


Պատգամավորն ըստ հայտարարագրի մեքենա չունի, բայց իրավապահներին հայտնել է, որ իր մեքենայից գողություն են արել

Պատգամավորն ըստ հայտարարագրի մեքենա չունի, բայց իրավապահներին հայտնել է, որ իր մեքենայից գողություն են արել

Նոյեմբերի 11-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին ըստ shamshyan.com-ի հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել, քանի որ ինքն էլ չի իմացել՝ ինչու չի հայտնել:

Ժամացույցի արժեքը մոտ 12 միլիոն դրամ է։ Թե ով և ինչո՞ւ է պահ տվել այն Բաքոյանի մոտ հայտնի չէ։ Չի բացառվում նաեւ այն հանգամանքը, որ թանկարժեք ժամացույցի տերը իրականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն է, սակայն իրավապահներին այլ բան է հայտնել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մի քանի հազար դոլար արժողության ժամացույց կրող պատգամավորը տուն չունի։ Ամեն դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Բաքոյանը անշարժ ու շարժական որեւէ գույք չի հայտարարագրել։

Irakanum.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում է, որ պաշտոնը ստանալու պահին պատգամավորն ունեցել է 11 միլիոն ՀՀ դրամ և 10 հազար դոլար։

Հարց է առաջանում, եթե որեւէ շարժական գույք պատգամավորը չունի, այդ դեպքում ինչպե՞ս է իրավապահներին հայտնել, որ իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից ժամացույց են գողացել։ Կա՛մ պատգամավորը թաքցրել է իր իրական եկամուտները, կա՛մ հայտարարագիրը լրացնելուց «մոռացել» է այդ գույքի գոյության մասին։

75653316_2493155447432703_3293433235274465280_n-1024x768 74913057_402918447279426_6814741827363536896_n-1024x768

Այս խորագրի վերջին նյութերը