Աշխարհ

07.11.2019 19:29


Էրդողան. «Թուրքիան ձերբակալել է նաև ալ-Բաղդադիի կնոջը»

Էրդողան. «Թուրքիան ձերբակալել է նաև ալ-Բաղդադիի կնոջը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 70-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթում հայտնել է, որ թուրք ուժայինները ձերբակալել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ ալ-Բաղդադիի կնոջը:

Էրդողանը ակնարկել է, որ երբ ամերիկյան ստորաբաժանումների կողմից շրջապատված Բաղդադին ինքնասպան եղավ թունելում, ԱՄՆ-ն սկսեց տեղեկություններ տարածել այդ թեմայով, սակայն երբ Թուրքիան ձերբակալեց Բաղդադիի կնոջը, որևէ աղմուկ չբարձրացրեց:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բաղդադի կնոջ ձերբակալության մասին առաջին անգամ է հայտարարում:

«Նույն ձևով նրա (Բաղդադի-խմբ.) քրոջը, փեսային Սիրիայում ձերբակալեցինք: Մենք այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակում ենք»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում հաստատել էր թուրք ուժայինների կողմից ԻՊ-ի նախկին առաջնորդի քրոջ` Ռասմիյա Ավադի և վերջինիս սկեսրայրի ու 5 երեխաների ձերբակալության մասին լուրը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը