Աշխարհ

05.11.2019 20:48


The New York Times-ն ԻՊ-ի պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել Է շանը. Թրամփ

The New York Times-ն ԻՊ-ի պարագլխի ոչնչացման ամբողջ վաստակը վերագրել Է շանը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ շուտով Սպիտակ տուն կբերեն այն շանը, որին օգտագործել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (The New York Times-ը) գործողությունն այնքան վատ են ներկայացրել, որքան դա հնարավոր Է: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամբողջ վաստակը (վերագրել են) շանը,- նշել Է Թրամփը՝ նոյեմբերի 4-ի երեկոյան կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Քենտուկիի նահանգում կայացած հանրահավաքում:- Շունն արժանի Է գովասանքի եւ շուտով կգա Սպիտակ տուն»:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել Է կենդանու լուսանկարը Twitter-ի իր Էջում: ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին Թրամփը հայտարարել Է հոկտեմբերի 27-ին: Նրա խոսքով՝ ալ Բաղդադին սպանվել Է Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը