Աշխարհ

01.11.2019 18:23


Կոնգրեսում դեմոկրատները ցանկանում են հրապարակել իմպիչմենթի շուրջն ունկնդրումների սղագրությունները

Կոնգրեսում դեմոկրատները ցանկանում են հրապարակել իմպիչմենթի շուրջն ունկնդրումների սղագրությունները

Կոնգրեսում դեմոկրատները պլանավորում են արդեն հաջորդ շաբաթ սկսել այն ցուցմունքների հրապարակումը, որոնք դռնփակ տրվել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրման ընթացակարգի շրջանակում: Հոկտեմբերի 31-ին CNN հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 31-ին առաջին քվեարկությունն Է անցկացրել Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում, որն ավելի վաղ նախաձեռնել Է Դեմոկրատական կուսակցությունը: Կոնգրեսի ստորին պալատը հավանություն Է տվել այն բանաձեւին, որը պաշտոնապես պաշտպանում Է ԱՄՆ-ի նախագահի գործողությունների հետաքննությունները: Այդ հետաքննություններն ընթանում են ընդհանուր առմամբ Ներկայացուցիչների պալատի վեց կոմիտեում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը