Աշխարհ

01.11.2019 10:47


Ասադը Թրամփին համարել է ԱՄՆ-ի լավագույն նախագահը

Ասադը Թրամփին համարել է ԱՄՆ-ի լավագույն նախագահը

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն Է, քանի որ նրա մտադրությունները պարզ են: Այս կարծիքը հայտնել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը El-Ihbariye եւ Syria հեռուստաալիքներին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն Է ոչ այն բանի համար, որ նրա քաղաքականությունը լուրջ բնույթ Է կրում, այլ որովհետեւ նա ավելի թափանցիկ Է (իր մտադրություններում): Նա ասում Է՝ «Մենք նավթ ենք ուզում», «Մենք ցանկանում ենք ազատվել այսինչից», «Մենք մտադիր ենք ծառայույթուն մատուցել փողի դիմաց»: Դա Է ամերիկյան քաղաքականության իրողությունը: Ինչը կարող Է ավելի լավ լինել հասկանալի հակառակորդից»,-ընդգծել Է Ասադը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը