Աշխարհ

24.10.2019 11:40


Մեսին երկու նոր ռեկորդ է սահմանել ՉԼ-ում

Մեսին երկու նոր ռեկորդ է սահմանել ՉԼ-ում

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային 3-րդ տուրում գրավելով Պրահայի «Սլավիա»-ի դարպասը, Մեսին դարձավ միակ ֆուտբոլիստն, ով ՉԼ 15 մրցաշրջաններում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Նման արդյունք դեռևս ոչ ոք չի գրանցել:

Արգենտինացին կրկնեց նաև Ռաուլի և Ռոնալդուի ռեկորդները՝ գոլ խփելով 33 տարբեր թիմերի:

Այս խորագրի վերջին նյութերը