Աշխարհ

24.10.2019 18:20


Բատուրինան, Forbes-ի վարկածով, կրկին գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը

Բատուրինան, Forbes-ի վարկածով, կրկին գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը

Ռուսաստանի ամենահարուստ կինը դարձել Է Ելենա Բատուրինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Forbes-ը:

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կնոջ կարողությունը, որը Մոսկվայի դեւելոպերական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ինտեկո»-ի հիմնադիրն Է, հրատարակությունը գնահատել Է 1,2 մլրդ դոլար: Ձեռնարկատերը վարկանիշը գլխավորում Է յոթ տարի անընդմեջ:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել Է Wildberries ռուսաստանյան խոշորագույն ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կապիտալը կազմում Է շուրջ 1 մլրդ դոլար: Առաջին անգամ վարկանիշ Է մտել եւ միանգամից երրորդ հորիզոնականն զբաղեցրել Տատյանա Կովալչուկը՝ «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետեր Յուրի Կովալչուկի կինը (600 միլիոն դոլար):

Ռուսաստանի ամենահարուստ կանանց հնգյակում տեղ են գտել նաեւ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի նախկին կինը՝ Ելենան (շուրջ 600 մլն դոլար), եւ «Պրոգրես» ընկերության բաժնետեր «Օլգա Բելյավցեւան (550 մլն դոլար): Հանդեսի գնահատմամբ՝ վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը աճել Է մինչեւ 9,9 մլրդ դոլար ռեկորդային գումար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը