Աշխարհ

23.10.2019 12:52


Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև

Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև

Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև:

Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Հերնե քաղաքում նախօրեի երեկոյան շուրջ վեց տասնյակ քրդեր և թուրքեր փողոցային մարտի են բռնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծկռտուքը դադարեցրել են` արցունքաբեր գազ կիրառելով:

Աղբյուրի տեղեկացմամբ` բերման ենթարկվածներ չկան, բայց ոստիկանությունը հայտնել է, որ եթե հետագայում թուրքերի և քրդերի միջև կրկնվեն նման դեպքերը, ապա խստագույնս կպատժվեն:

Ծեծկռտուքի հետևանքով մի հոգի ստացել է մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը