Քաղաքական

22.10.2019 17:15


Վահե Գրիգորյանն այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Վահե Գրիգորյանն այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Այդպիսի պնդումով հանդես գալը վաղը մեր քթից են բերելու, որ ամեն ապաքաղաքական մարմնում ասում ենք՝ քաղաքական խնդիր կա։ Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված գործընթացներին։

Գեւորգ Պետրոսյանը նախընտրեց սկզբում տալ իրավական գնահատական, հետո քաղաքական.

Անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է, Պետրոսյանն ասաց.

«Այդ նույն ինքնահռչակ ՍԴ դատավորը, որը այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին, համենայն դեպս, առայժմ չի հասել, ինքը ընտրվելու օրը հայտարարեց, որ ՍԴ-ի անդամ լինելու ընտրությունը քաղաքական պաշտոն է։ Անձերի դեմ ոչինչ չունենալով, բայց եթե ՍԴ-ի դատավորն ասում է՝ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է, ապա ես ասելիք չունեմ, դա խայտառակության գագաթնակետն է»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը