Լրահոս

22.10.2019 09:47


Արարատում Volkswagen-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ․ կա վիրավոր

Արարատում Volkswagen-ը մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 64-ամյա Վրեժ Ա-ն, վարելով Wolkswagen մակնիշի 70 ZO 100 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանպարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհին կայանված Արտաշատի բնակիչ՝ 59-ամյա Սպարտակ Օ-ին պատկանող ЗИЛ մակնիշի 46 QQ 444 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վրեժ Ա-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 66-ամյա Մարուսիա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ նշված վթարը այդ վայրում մեկ այլ ավտովթար է տեղի ունեցել քարով բարձված ЗИЛ մակնիշի 34 AC 61 համարանիշի, Kia մակնիշի 83 MM 808 համարանիշի և մեկ այլ ավտոմեքենայի մասնակցությամբ, ու քարով բարձված ЗИЛ-ի վարորդը օգնություն է խնդրել իր ընկերոջից, որպեսզի նա իր բեռնատարով ժամանի նշված վայր, որպեսզի քարը տեղափոխեն, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը