Աշխարհ

18.10.2019 15:50


Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստամանը

Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստամանը

Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերը արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։

Սիրիայի կառավարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունը «անորոշ» է։

Սիրիայի քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը և քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։

Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։

«Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,- ասել է գեներալը։

Թեմային արձագանքել է նաև Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպես ողջունում է հրադադարի հաստատումը։ Չնայած դրան, նա զգուշացրել է, որ ցանկանցած հարձակման դեպքում իրենց կողմից լինելու է պատասխան հարված։

Հիշեցնենք, որ թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը