Քաղաքական

18.10.2019 13:15


Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

Հրապարակը գրում է․ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, ԱԱԾ է ներկայացել: Քիչ առաջ ԱԱԾ-ից դուրս եկավ մի փաստաբան, նրան հարցրինք, թե տեղյա՞կ է արդյոք՝ Թովմասյանի հայրը եկե՞լ է ԱԱԾ։ Փաստաբանն ասաց, որ նրան տեսել է ներսում՝ փաստաբանների հետ միասին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 16.00-ին, ԱԱԾ-ականները այցելել են Հրայր Թովմասյանի հոր տուն։

Թովմասյանը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում այսօր փաստաբանի հետ կգնա ԱԱԾ:

75-ամյա Վարդան Թովմասյանը բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, նա ծանր վիրահատություններ է տարել վերջին տարիներին եւ առողջական լուրջ խնդիրներ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը