Աշխարհ

16.10.2019 19:47


Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվելու դեպի Արցախի սահման և հատելու այն (տեսանյութ)

Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվելու դեպի Արցախի սահման և հատելու այն (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։

Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով՝ ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը