Աշխարհ

14.10.2019 11:15


Նիգերիացի դարպասապահի սարսափելի վնասվածքը Բրազիլիայի հետ խաղում (տեսանյութ)

Նիգերիացի դարպասապահի սարսափելի վնասվածքը Բրազիլիայի հետ խաղում (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում Նիգերիայի դարպասապահ Ֆրենսիս Ուզոխոն սարսափելի վնասվածք է ստացել:

61-րդ րոպեին աֆրիկյան թիմի 20-ամյա դարպասապահն անհաջող կերպով ընկավ խոտածածկին, ինչի արդյունքում նրա ձախ ոտքն անբնական կերպով դուրս ընկավ:

Րոպեներ անց դարպասապահը փոխարինվեց:

Հիշեցնենք՝ վնասվածքի պատճառով հանդիպումը չի կարողացել շարունակել նաև բրազիլացիների հարձակվող Նեյմարը:

27-ամյա հարձակվողը 12-րդ րոպեին է ստիպված եղել լքել դաշտը:

Բրազիլիայի և Նիգերիայի հավաքականների միջև խաղը կայացել է Սինգապուրում ու ավարտվել 1:1 հաշվով:

Աղբյուրը՝ Armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը